Քեմբրիջյան դքսուհին խախտել է դարավոր ավանդույթն ու բաց թողել Սուրբ Պատրիկի օրվա առիթով երեքնուկի փնջեր բաժանելու արարողությունը: Նրա փոխարեն իռլանդական գվարդիայի զինվորականներին ծաղկեփնջերը բաժանել է նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, չնայած վերջին 115 տարիներին դա արել են արքայական ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Քեթրինը հրաժարվել է մասնակցել արարողությանը՝ պատճառաբանելով, որ ցանկանում է մնալ տանը, երեխաների հետ: Սակայն մամուլում արդեն լուրեր են տարածվում, որ արքայազն Ուիլյամի եւ Քեմբրիջյան դքսուհի Քեթրինի ընտանիքում խնդիրներ կան: Որոշ լրագրողներ էլ ենթադրում են, որ Քեթրինը կրկին հղի է եւ ինքնազգացողության պատճառով չի կարողանում մասնակցել հանրային միջոցառումների:
Ըստ Daily Mail-ի, զինվորականները հիասթափվել եւ տխրել են, որ Քեթրինը չի մասնակցել արարողությանը: Քենսինգթոնյան պալատում դատապարտելի ոչինչ չեն տեսնում Քեթրինի արարքում:
«Վեստի»-ի դեպքում, երկրորդ երեխայի՝ արքայադուստր Շառլոթի ծնվելուց հետո Քեթրինը սկսել է քիչ ներկայանալ հանրությանը: Արքայազն Ուիլյամին հիմա հանրային միջոցառումների ժամանակ հաճախ են միայնակ տեսնում:





























