Միջազգային վարկանիշավորող Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի երկարաժամկետ թողարկման վարկանիշը եւ ավագ չպաշտպանված պարտքի վարկանիշը՝ բացասական կանխատեսմամբ Ba3-ից կայուն B1-ի:

Որպես հիմնական պատճառներ նշվում են Ռուսաստանից տրասնֆերտների նվազումը, արտաքին ներդրումների մասով անորոշ կանխատեսումը, 2014-ի ազգային արժույթի անկումից հետո երկրի արժութային պաշարների վրա ճնշումը:

Այլ պատճառների թվում են բյուջետային դեֆիցիտի եւ պետական պարտքի ցուցանիշների վատթարացումը, եւ սպասումը, որ 2017 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կարող է անցնել երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսից, եթե ՀՀ տնտեսությունը սպասվածից ավելի դրական փոփոխություններ չարձանագրի:

2014-ին ՌԴ-ից տրանսֆերտներն արդեն կրճատվել են 10 տոկոսով՝ դոլարային արտահայտությամբ եւ 8,6 տոկոսով՝ դրամական արտահայտությամբ:

2015-ին դրանք կրճատվել են եւս 35,6 տոկոսով՝ դոլարով եւ 26 տոկոսով՝ դրամով:

Հայաստանի համախառն արտաքին պարտքը (կառավարություն եւ Կենտրոնական բանկ) 2015-ին աճել է 73,3 տոկոսից մինչեւ ավելի քան 80 տոկոսի, եւ ընթացիկ հաշվի ցուցանիշի ու պետական պարտքի ցուցանիշների հաբերակցությունն աճել է մինչեւ 168 տոկոսի (2014-ի 153 տոկոսի դիմաց):

Եթե 2014 թվականին Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 42,5 տոկոս, ապա 2015-ին այն հասել է 48,7 տոկոսի: Պարտքի հարաբերակցությունը երակմուտների նկատմամբ 180 տոկոսից հասել է 208 տոկոսի: Այսինքն պարտքի չափը հիմա հավասար է երկու տարվա բյուջեի:

Անընդհատ աճում է նաեւ պարտքի բեռի աստիճանը: 2013-2015 թվականներին այն կազմել է ՀՆԱ 4,2 տոկոս, 54,2 տոկոս եւ 6,5 տոկոս, իսկ 2016-ին կհասնի 8,6 տոկոսի: Այլկերպ ասած, Moody’s-ի վերլուծաբանների սպասումների համաձայն, արտաքին պարտքի բեռը կաճի ավելի քան 2 անգամ:

Կառավարության համար բարդ է լինելու կրճատել ֆիսկալ դեֆիցիտը: Գյուղատնտեսության (բարձր բերքի մասին տվյալները) եւ լեռնահանքային արդյունաբերության (Թեղուտի հանքավայրի բացումը) մեջ վարդագույն էֆեկտից հետո ՀՆԱ աճը իրական արտահայտությամբ կարող է կրճատվել մինչեւ 2,2 տոկոսով: Վերջին 1-2 տարում դժվար թե հնարավոր լինի վերականգնել տնտեսական աճի տեմպերը՝ հաշվի առնելով ՌԴ տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերը: Արդյունքում, երկրի վճարունակությունը ավելի թույլ կլինի, քան նախկինում, նշում են Moody’s-ի վերլուծաբանները: