Ամերիկյան Արքանզաս նահանգում հուզիչ պատմություն է տեղի ունեցել: Եկեղեցու հարեւանությամբ արկղի մեջ տաքսայի 8 ձագ են գտել եւ ուղարկել կենդանիների օգնության Rocky Ridge Refuge կենտրոն: Այս մասին գրում է ushilapychvost.ru-ն:

Հոգատար մարդկանց եւ կենտրոնի աշխատակիցների պրոֆեսիոնալ խնամքի շնորհիվ շան ձագուկները ոչ միայն տուն, այլեւ նոր ընտանիք են գտել:

Փոքրիկ շնիկների հոգսը ստանձնել է Չիզքեյք անունով ջրախոզուկը, որը սկսել է դաստիարակել ձագուկներին: