Մեծ Բրիտանիայի բնակիչն eBay-ում մաքուր անգլիական օդով ապակե տարա է վաճառքի հանել: Այն 50 ֆունտ սթեռլինգ (72 դոլար) արժե:
Ըստ The Daily Mail-ի, բրիտանացին նշում է, որ տարան լցված է Անգլիայի հարավ-արեւելյան Քենթ կոմսության «միանգամայն մաքուր եւ չօգտագործված օդով»:
Վաճառողը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ խնձորի, տանձի եւ սալորի բույրով հագեցած օդը հատուկ տեխնոլոգիայով հավաքել են Թիմոթի եւ Դանիել անունով ֆերմերները:
Կայքում նշվում է, որ տարան մոլորակի ցանկացած կետում գտնվող գնորդին կհասնի 3-4 օրվա ընթացքում: Նշվում է նաեւ, որ եթե օդի որակը գնորդին չբավարարի, գումարը, այնուամենայնիվ, չի վերադարձվի:





























