Ապրիլի 3-ի առավոտյան ժամը 6-ից ադրբեջանական ուժերը շարունակել են ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ հետ շփման գծում: Թեժ մարտերը շարունակվում են: NEWS.am-ը ներկայացնում է իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը:

2.04.16

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ: Ադրբեջանն օգտագործել է զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին:

  • ԼՂՀ ՊԲ. ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են թշնամական մեկ ուղղաթիռ

  • ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Հայկական բանակն անցել է հակահարձակման: Երկու կողմերն էլ զոհեր ունեն:

  • Հայաստանի պաշտպանության նախարարություն. Մարտական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը կրակ է բացել «Գրադ»-ից. Սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Վիրավորվել են 2 երեխա:

  • ՀՀ ՊՆ. Հայկական զինուժը ոչնչացրել է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ:

  • Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյան. Սերժ Սարգսյանին զեկուցվել է իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանում:

  • ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաեւ ԱԹՍ եւ տանկ:

  • ԼՂՀ ՊԲ. Ղարաբաղյան ուժերը խոցել են  2 ուղղաթիռ, 3 տանկ եւ 2 անօդաչու թռչող սարք:

  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ:

  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով. Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցրել կրակը: 

  • ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը՝ պահանջելով կարգի հրավիրել Ադրբեջանին: 

  • Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ խորհրդակցություններ է վարում Ղարաբաղի հարցով: 

  • ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան. Ստեփանակերտը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Բայց եթե Բաքուն շարունակի իրավիճակի ապակայունացման փորձերը, ապա դա կավարտվի Բաքվում՝ Արցախի դրոշը ծածանելով: 

  • ՌԴ ՊՆ. Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահերթ հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով: 

  • Հրետակածության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանն եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը կայուն ծանր է:

  • Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել ազդել իրավիճակի վրա Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու նպատակով:

  • Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: 

  • ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

  • ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդհատել է աշխատանքային այցը Ֆրանսիա:

  • ԼՂՀ Արցախում վիրավորված վեց անձանց վիճակը կայուն ծանր է

  • ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. Մենք խստորեն դատապարտում ենք ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը եւ ու ցավակցում մարդկային անիմաստ կորուստների կապակցությամբ՝այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ 

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը քննարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ մյուս համանախագահները ապրիլի 5-ին Վիեննայում գումարելու են նիստ, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրումը:

  • Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ ունի 12 զոհ, ընդունել է նաեւ մեկ ուղղաթիռ եւ տանկ կորցնելու փաստը: 

  • ԼՂՀ ՊԲ.  Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները

  • Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը:

  • ԼՂՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ադրբեջանին ստիպի դադարեցնել ռազմական գործողությունները: 

  • Արցախում վիրավորված երեք զինվորներին տեղափոխել են Երեւանի Կենտրոնական հոսպիտալ: Երկուսին պետք է վիրահատեն:

  • Եվրահանձնակատար Յոհաննես Հանը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը:

  • ԵԱՀԿ նախագահ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայեր. Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Ոչնչացվել է 4 տանկ, 2 անօդաչու թռչող սարք եւ 2 ուղղաթիռ:

  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր. Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ.

  • Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հանրությանը կոչ է արել կասեցնել Ադրբեջանի ոտնձգությունները:

  • Ֆրանսիայի ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները եւ վերսկսել բանակցությունները:

  • Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը պիտի կայունանա:

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր

  • Սերժ Սարգսյանը. Անհրաժեշտ է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: 

  • Արցախի խորհրդարան. Ադրբեջանը տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ հեռախոսազրույցների ժամանակ կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար երկխոսություն կազմակերպելուն:

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել վերջ դնել զինված գործողություններին

  • ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:

  • Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ. Բանակցություններից բացի՝ այլ ճանապարհ չկա

  • Իրանի ԱԳ նախարարությունն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները։ 

3.04.16

  • ԼՂՀ ՊԲ. Ժամը 06:00-ից Ադրբեջանը շարունակեց ագրեսիվ ռազմական գործողությունները՝ հրթիռահրետանային եւ զրատեխնիկայի կիրառմամբ: 

  • Նորվեգիայի ԱԳ նախարար. Կողմերին կոչ եմ անում վայր դնել զենքը եւ լուծումներ փնտրել բանակցությունների սեղանի շուրջ:  

  • ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնե. Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների հրահրումը: Օբամայի վարչակազմին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ եմ անում Բաքվից պատասխան պահանջել

  • Ֆրանսիացի քաղաքագետ. Ադրբեջանի մոտ մանեւրումների ազատությունը կրճատվել է, ոչինչ չի մնում անել, քան միջազգային հանրությանը մշտապես Ղարաբաղի մասին հիշեցնելը

  • ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆ. Դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը: Քանի դեռ Ադրբեջանը չի բախվում իր քաղաքականության հետեւանքներին, խնդրի լուծման հավանականությունը քիչ է: 

  • Ամերիկայի Հայկական համագումարն Օբամային կոչ է անում կատարել օրենքի պահանջներն ու դադարեցնել Բաքվին տրամադրվող օգնությունը:   

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի զինուժի կողմից կրակոցներին ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը անցել են հակահարձակման եւ Թալիշի ուղղությամբ հետ վերցրել կարեւոր հենակետը։ Ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Շփման գծի հարավային հատվածում շարքից դուրս է բերվել Ադրբեջանի ԶՈՒ 2 տանկ եւ մեկ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ)։

  • ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան. Չնայած  բազմաթիվ միջազգային կառույցների  կոչերին,  հակառակորդը ամբողջ գիշեր շարունակել է ահաբեկչությունը:

  • Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոն. Կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին ինտենսիվ կերպով զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում խաղաղ կարգավորման որոնումներով։ 

  • ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում: 

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կրկին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: 

  • ԼՂՀ գերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյան. Գերիների հարցով առայժմ որեւէ տեղեկություն չկա

  • ԼՂՀ ՊԲ. Թալիշ գյուղի մերձակայքում ադրբեջանական կողմը 3 տանկ է կորցրել: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Ադրբեջանական ԶՈՒ-ն սկսել է արկակոծել Մարտակերտ քաղաքը:

  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին. Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է

  • ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան. Թուրքիան խրախուսում է ագրեսորի գործողությունների շարունակմանը: 

  • Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: 

  • Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում:  

  • Աղբյուր. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականը գտնվում է Ղարաբաղում: Թե կոնկրետ դաշտային օգնականներից ով է այս պահին գտնվում շփման գծում, չի հստակեցվում

  • Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան. Ադրբեջանը չդիմացավ միջազգային ահաբեկչությանն իր մասնակցությունն ունենալու գայթակղությանը: 

  • Աբխազիայի ԱԳՆ-ն ուժային գործողությունների դադարեցման կոչ է արել կողմերին:

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը կրակի դադարեցման մասին, ապատեղեկատվություն է: ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում: 

  • Լատվիայի ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից: 

  • Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

  • Հայաստանի ԱԳՆ է հրավիրվել Երեւանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Դեսպանին հայտնել են հայկական կողմի խորը տարակուսանքը Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության կապակցությամբ

  • Իսրայելի Կնեսետի փոխնախագահն Արցախում խաղաղության կոչ է արել. Բոլորս պատասխանատու ենք մարդկային ճակատագրերի համար: 

  • ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա.Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի:   

  • Հունաստանում Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միությունն Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ցույց է կազմակերպել` ընդդեմ Ադրբեջանի հարձակման: 

  • Պատգամավոր Արտակ Զաքարյան. Ադրբեջանը փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ինչն անընդունելի տարբերակ է: Հայկական զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը երբեք թույլ չի տա ադրբեջանական կողմին հասնել թեկուզ փոքր հաջողությունների փոքր կամ խոշոր ավանտյուրաների ճանապարհով: 

  • Արտակ Զաքարյան. Միջազգային հանրությունը պետք է հասցեական հայտարարություններով հանդես գա: 

  • Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ ԼՂ մասին. Կոչ եմ անում կողմերին վերադառնալ խաղաղ բանակցություններին: 

  • Ղազախստանի ԱԳՆ-ն կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում: 

  • ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ: 

  • Ադրբեջանական զինուժը շարունակում է հրետակոծել Մարտակերտ քաղաքը: Կրակում են դպրոցների, խաղաղ բնակիչների ուղղությամբ: Արկերից մեկն ընկել է լրագրողներից ոչ հեռու: 

  • ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան. Ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում

  • ԼՂՀ ՊԲ. Ոչնչացվել են տանկ, հրթիռահրետանային ՄՄ-21 («Գրադ») կայան, 1 միավոր ինժեներական տեխնիկա եւ 1 անօդաչու:

  • ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը:

  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12: Այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավել են Սեյսուլանը: Այն ինչ,Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական: 

  • Բրիտանացի փորձագետ Քրիստոֆեր Լենգթոն. Բաքուն ուզում է շեղել ուշադրությունը ներքին ճակատից:

  • Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել բանակցությունները: 

  • Հայկական Թալիշ գյուղում ադրբեջանցիները ապրիլի 2-ին սպանել են Վալերա Խալափյանին եւ նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել ականջները: Սպանել են նաեւ 92-ամյա Մարուսյա Խալափյանին: Այժմ գյուղն ազատագրված է: 

  •  

  • ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան. Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։