Իրաքի զինվորականները մոտ 1500 բանտարկյալների են ազատ արձակել «Իսլամական պետության» ստորգետնյա բանտից:
Իրաքի ոստիկանության գնդապետ Ֆադել Նիմրավին «Ֆրանս Պրեսին» հայտնել է, որ բանտը հայտնաբերվել է Անբար նահանգում, որը գտնվում էր ԻՊ-ի վերահսկողության տակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նիմրավիի խոսքով, բանտում եղել է 1500 բանտարկյալ: Անբար նահանգի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ բանտարկյալների մեծ մասը խաղաղ բնակիչ է եղել:
Մարտի կեսերին Իրաքի զինվորականները մարտեր են մղում Հիթ քաղաքի համար, որը գտնվում է Եփրատ գետի ափին եւ ունի ռազմավարական կարեւոր նշանակությունը:
Վերջին ամիսներին Իրաքի զինվորականներին հաջողվել է մի շարք հաղթանակներ տոնել ԻՊ-ի դեմ պայքարում:




























