Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքում՝ Ասիրի շրջանում, ավտովթարից 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 երեխա: Այս մասին Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությանը հայտնել է Կարմիր մահիկի ներկայացուցիչ Ահմեդ Իվրահիմ Ասիրին, փոխանցում է RIA Novosti-ն:
Եվս 2 մարդ ծանր վիրավորվել է եւ հոսպիտալացվել:

Ասիրիի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել 2 մինիվեների բախման պատճառով, որի հետեւանքով մեկը հրդեհվել է: