Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի մերձակայքում գնացքի եւ էքսկավատորի բախման հետեւանքով, երկու մարդ է մահացել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC News-ը:
Գնացքւ Նյու Յորքից մեկնում էր Ջորջա նահանգի Սավաննա քաղաք, վագոններում 348 մարդ է եղել: Բախման հետեւանքով լոկոմոտիվը դուրս է եկել ռելսերից:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, մի քանի մարդ վիրավորվել է:





























