Հռոմի կենտրոնում գտնվող բարում պայթյուն է որոտացել, հաղորդում է ANSA-ն:
Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հաստատության նկուղում հոսանքի լարերի կարճ միացման հետեւանքով:
Միջադեպի հետեւանքով բարի աշխատակից է մահացել: Ոստիկանության փոխանցմամբ, նա մահացել է շմոլ գազից թունավորման հետեւանքով:
Նշվում է, որ բարը գտնվում է քաղաքի պատմական հատվածում: Պայթյունը վախեցրել է բարի այցելուներին եւ զբոսաշրջիկներին: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:





























