Սիրիայում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով ոչնչացվել է Աբու Ֆիրաս անունով ահաբեկիչը: Նա լրատվամիջոցների հետ կապ էր պահում որպես «Ջեբհաթ ան-Նուսրա» ճակատի ներկայացուցիչ:

«Սիրիացի» կեղծանունով հայտնի Ֆիրասի հետ միասին սպանվել են նաեւ նրա որդին եւ մի քանի կողմնակիցներ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ընդհանուր առմամբ, Սիրիայի կառավարական օդուժի կամ ռուսական օդատիեզերական ուժերի հարվածների հետեւանքով 20 ահաբեկիչ է ոչնչացվել: