Պակիստանում վերջին մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրեւները խլել են 212 մարդու կյանք։ Այս մասին ասված է Պակիստանի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային գերատեսչության կայքում։

Գերատեսչությունը ներկայացրել է մարտի 9-ից ապրիլի 5-ին վերաբերող տվյալները։ Տուժել է ավելի քան 188 մարդ, վնասվել մոտ 1428 տնտեսություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միայն վերջին մի քանի օրում հորդառատ անձրեւները 71 մարդու մահվան պատճառ են դարձել։ Եվս 53-ը վիրավորվել են։ Հատկապես տուժել է հյուսիսարեւմտյան Հայբեր Պահթունհվա նահանգը, որտեղ զոհվել է 48 մարդ։