Անցած գիշեր ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ին ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ-ն։ NEWS.am-ը շարունակում է ներկայացնել հիմնական իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։
-
Բելառուսի ԱԳՆ-ն ուղղումներ է մտցրել Ղարաբաղի հարցով իր դիրքորոշման մեջ։
-
ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչները պետքարտուղարությունում խորհրդակցություն են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ։
-
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է հայ բնակչության եւ զինծառայողների նկատմամբ հանցագործություններ կատարած, փախուստի պահին ոչնչացված ադրբեջանցի զինվորների նկարը։
-

-
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը՝ ապրիլի 5-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում. ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել։
-
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. Ադրբեջանական կողմի կորուստները մոտ 10 անգամ գերազանցում են մերը։
-
Սեյրան Օհանյան. Ադրբեջանական կողմը ռազմական հանցագործություններ է կատարել, դիմել խոշտանգումների, կտրել գլուխներ։
-
Սեյրան Օհանյան. Ադրբեջանը չի կարողացել ռազմավարական պլանում ոչ մի առաջընթաց գրանցել։ Թալիշն ու Նոր Սեյսուլանը ԼՂՀ ՊՆ հսկողության տակ են։
-
Սեյրան Օհանյան. Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ժամանակ։
-
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է 11 զոհված հայ զինծառայողների անունները:
-
ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովա. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւան կայցելի ապրիլի 21-22-ը։
-
ՀՀ փոխարտգործնախարար. Բանակցություններում անհրաժեշտ է վերադառնալ զինադադարի մասին 1994-95 թթ. փաստաթղթին
-
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղի հարցով:
-
Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻՆ-ը։
-

-
-
-
Լուսանկարներ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:
-
Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
-
Սերժ Սարգսյան. Ցավալի է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։
-
Անգելա Մերկել. Գերմանիան աջակցում է Մինսկի խմբին՝ Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցում։
-
Անգելա Մերկել. Վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ-ն քիչ առաջընթաց է գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
-
Արգենտինայի հայկական համայնքը ապրիլի 5-ին Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց է կազմակերպել ԼՂ անկախությունը ճանաչելու պահանջով։
-
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը ականանետերից կրակ են արձակում, իրականությանը չի համապատասխանում։
-
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը տարածաշրջանը նորից թեժ կետի է վերածել։
-
Սերժ Սարգսյան. Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այն ուզում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը եւ ազատ կերտել իր ապագան:
-
Սեյրան Օհանյան. Անհրաժեշտ է հասնել միջազգային կառույցների հասցեագրված արձագանքին:
-
Սեյրան Օհանյան.Ադրբեջանը վաղօրոք նախապատրաստվել էր ագրեսիային։
-
ԼՂՀ իշխանությունները ԵԱՀԿ դիտարկում անցկացնելու համաձայնություն են տվել։
-
-
-
-
Լուսանկարներ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից
-
ԼՂՀ գլխավոր դատախազությունը հետաքննում է ադրբեջանական ագրեսիայի փաստով հարուցված քրեական գործը:
-
Սերժ Սարգսյանն իրանցի իր գործընկեր Հասան Ռոուհանիի հետ հեռախոսով քննարկել է ԼՂՀ-ում տիրող իրավիճակը:
-
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակել է գնդակոծությունը շփման գծի ամբողջ երկայնքով: Հյուսիսային ուղղությամբ 82 մմ տրամաչափի ականանետեր եւ խոշոր տրամաչափի գնդացիրներ են կիրառվել, արեւելյան եւ հարավային ուղղություններով՝ 60 մմ տրամաչափի ականանետեր:
-
ԼՂՀ ՊԲ.Հյուսիսային կողմից շուրջ 15 մարդուց կազմված առանձին խմբեր մի քանի անգամ փորձել են անցնել սահմանն ու դիրքեր գրավել:
ԼՂՀ ՊԲ.Ապրիլի 1-6-ին ղարաբաղյան կողմի կորուստներն են. 32 զոհ, որոնցից 8-ը՝ սպա, 24-ը՝ ժամկետային եւ պայմանագրային զինծառայող, 121 վիրավոր, որոնցից 24-ը՝ սպա, 97-ը՝ շարքային զինծառայող, ինչպես նաեւ 25 անհետ կորած:
-
Սերժ Սարգսյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂՀ-ում տիրող իրավիճակը:
-
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան. Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով:
-
Շթայնմայերը ղարաբաղյան հակամարտությունում լարվածությունը թուլացնելու մի քանի պայման է ներկայացրել:
-

-

-

-
Թալիշ գյուղի շրջանում ոչնչացված հատուկ ջոկատայինների մարմինները
-
Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդիսանալու պատրաստակամություն է հայտնել:
-
Լավրովը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին:
-
ԼՂՀ ՊԲ.Ադրբեջանական ԶՈՒ-ն Շտապօգնության մեքենա է գնդակոծել, որը պետք է փոխադրեր զոհված տանկիստների մարմինները: Ոչ ոք չի տուժել:
-
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայե. ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ պետություն է, ժամանակն է ճանաչել այն:
-
Լավրով. Ռուսաստանն առաջարկներ ունի Լեռնային Ղարաբաղում իրադրության կարգավորման համար:
-
ԼՂՀ ՊԲ. Ժամը 18:30-ի սահմաններում հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Թալիշի) ականանետերից հարվածների հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Արմեն Գասպարյանը (ծնվ. 1974թ.):





























