Հայաստանը չպետք է շտապի ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը նրան առաջարկում են ԱՊՀ երկրները: Այս մասին ԱԺ-ում ապրիլի 7-ին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ արտակարգ իրավիճակներում ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայությունների համագործակցության մասին պայմանագրի քննարկման ժամանակ:

«Մեր արտաքին սահմանը ռմբակոծում է ԱՊՀ երկրներից մեկը: Արդյո՞ք հիմա կարելի է որեւէ համագործակցության մասին խոսել: Իսկ այս համաձայնագիրը վավերացրած հարգելի Ղազախստանի ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվում են Երեւան գալ ու մասնակցել ԵՏՄ վարչապետների հանդիպմանը: Եկեք միառժամանակ չստորագրենք այս համաձայնագիրը: Տեսնենք, թե ինչպես իրենց կդրսեւորեն մեր գործընկերները»,- կոչ է արել Արզումանյանը: