Ըստ 2003-ին հարուցված քրեական գործի նյութերի՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին է պատկանում եւս հինգ օֆշորային ընկերություն, հայտնում է radiosvoboda.org-ը։

Հայտնում են, որ քննիչները արտասահմանյան իրավապահ մարմինների աշխատակիցներին խնդրել էին մասնակցել այս գործին, սակայն 2014-ին գործը փակել են, որից հետո այն չի փոխանցվել դատարան:

Նշում են, որ խոսքը Agroprodimrex Corp, Agroprodimrex Cyprus Limited, Willenhall Traiding Limited, Fairdrook EnterprisesLimited եւ Ukrprovinvest Holding Limited ընկերությունների մասին է:

Ավելի վաղ հայտնել էին, որ Rothschild Group-ը աշտպանել է Պորոշենկոյին օֆշորային սկանդալից հետո:

Ապրիլի 3-ին հրապարակել է մեծ հետաքննություն, որն բացահայտում է համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիչների ու մշակույթի գործիչների մասնակցությունը օֆշորային գործարքներին: