Գերմանիան այս տարվա 3 ամիսների ընթացքում փախստականներից ապաստան տրամադրելու ավելի քան 181 հազար դիմում է ստացել, հայտնում է Reuters-ը։

Դա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 112 տոկոսով ավելի շատ է։ Այդ աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ անցյալ տարի ավելի քան 1 մլն ներգաղթյալ է ժամանել Գերմանիա։