Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր փուլ պետք է գնանք Ադրբեջանի գործողությունների դեմ նոր փաստարկներով ու ապացույցներով: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցներում ապրիլի 8-ին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, փաստաթղթերի նման փաթեթ հավաքելը ավելի քան իրատեսական է: Այն պետք է առնվազն երկու մասից բաղկացած լինի: Առաջինը՝ ագրեսորին կոչի իր անունով ու պնդի, որ նրա դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Այս փուլը անհրաժեշտ է ամբողջովին իրականացնել: Երկրորդ՝ պետք է հավաքվեն փաստեր, որոնք ապացուցում են ռազմական հանցագործությունները, զանգվածային ոչնչացման արգելված զինատեսակների կիրառումը: «Կարգավորման նոր փուլին, որը սկսվում է հիմա, մենք պետք է ավելի լավ նախապատրաստված լինենք, որպեսզի այդ ֆոնին Ադրբեջանը չկարողանա խեղաթյուրել իրականությունը: Եթե անգամ նա որեւէ դիվանագիտական հաջողությունների է հասել, ապա որովհետեւ խեղաթյուրում էր փաստերը՝ լինելով ագրեսոր, իրեն ներկայացնում էր զոհի դերում»,- նշել է Ռուստամյանը: