Ղարաբաղ են ժամանում շատ պատվիրակություններ, որպեսզի  կատարվածի մասին ճշմարտությունն իմանան ու հայտնել դրա մասին: Այս մասին ապրիլի 8-ին ԱԺ-ում հայտնել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Լեռնային Ղարաբաղի ՊԲ հսկողության տակ գտնվող տարածքներում կան այնպիսի ավերածություններ, որոնք ադրբեջանական կողմում չկան: Մեր տարածքում կան խաղաղ բնակիչների այլանդակված մարմիններ: Մանուկներից սկսած մինչեւ ծերունիներ: Երբ միջազգային կազմակերպությունները համոզվեն դրանում, այն ժամանակ արձագանքն էլ ուրիշ կլինի: Եվ նրանց պատվիրակություններն արդեն ժամանում են»- ասել է Բաղդասարյանը: