ԱՊՀ-ում համանախագահող երկրների արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել պահպանել հրադադարը ու իրավիճակը կայունացմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Այս մասին ասվում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ՝ Համագործակցության համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ:

«ԱՊՀ-ում խորը մտահոգությամբ են ընկալում հաղորդագրությունները ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում զինված բախումների մասին, որոնք դարձել են զոհերի պատճառ՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը ու զսպվածություն դրսեւորել մարդկային նոր զոհերը կանխելու նպատակով,- ընդգծում է փաստաթուղթը,- Անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները իրավիճակի կայունացման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախանշած սկզբունքների հիման վրա՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի աշխուժացման համար»:

ԱՊՀ-ում համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը տարածվել է  ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ,որը անցնում է ապրիլի 8-ին Մոսկվայում: