Կատարվածի համար նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբն է մեղավոր: Այս մասին ապրիլի 8-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է ԲՀԿ նախագահ, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Երբ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ էր անում, նրանք լռում էին ու չէին պատասխանում: Երբ Ալիեւը սելֆի էր անում ռազմական տեխնիկայի ֆոնին, ինչի իրավունքը, ըստ միջազգային համաձայնագրերի, պետության նախագահը չունի, Մինսկի խումբը շարունակում էր լռել ու հավասարության նշան դնել կողմերի միջեւ իր անհասցե ու անդեմ հայտարարություններով»,- շեշտել է Զոհրաբյանը: Նա նաեւ նշել է միջազգային համայնքի արձագանքի անհամարժեքությունը: «Ակնհայտ է,որ համանախագահող երկրների արտաքին հետախուզությունը լիովին տիրապետում է իրավիճակին ու գիտի, թե ով է սկսել հարձակողական գործողություններ: Բայց նույնիսկ տիրապետելով այդ տեղեկություններին, նրանք հավասարության նշան դրեցին կողմերի միջեւ, ու ես նրանց էլ եմ մասնակից համարում այդ ողբերգական իրադարձություններին»,- ամփոփել է ՆԱիրիա Զոհրաբյանը:




























