Որպեսզի ամեն բան լինի այնպես, ինչպես ասում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարի Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարել։ Այս մասին ապրիլի 8-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, այլ ոչ թե զինվորականները։ «Տեղին հայտարարություն է, սակայն որպեսզի դրանով զբաղվեն քաղաքական գործիչները, անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարի Ադրբեջանին հարձակողական սպառազինություններ վաճառել։

Որպեսզի դրանով զբաղվեն քաղաքական գործիչները, անհրաժեշտ է, որ ԵՏՄ անդամ Բելառուսը նույնպես հարձակողական զենք չվաճառի Ադրբեջանին եւ զուսպ լինի իր  հայտարարություններում»,- ընդգծել է Զոհրաբյանը։