Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին եւ նրա հետ քննարկել Հայաստանից ԵՏՄ երկրներ ապրանքներ արտահանելիս ԱԱՀ վերադարձի հարցը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում: Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երեւանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՏՄ զարգացմանն ուղղված կառուցողական քայլերի կարեւորությունը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության եւ ԵՏՄ առաջնահերթությունները, զարգացման ուղիները եւ խնդիրները քննարկելու հնարավորության համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը եւ գնահատականները կարեւոր են առաջ շարժվելու համար՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը, երկրների առանձնահատկությունները եւ ընդհանրությունները, ինչը կնպաստի ԵՏՄ երկրների տնտեսության զարգացմանը եւ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ԵՏՀ-ն ջանքեր կգործադրի նշված ուղղություններով հաջողություններ արձանագրելու համար եւ կարեւորել այդ գործում ՀՀ կառավարության օժանդակությունը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից՝ անձնական սպառման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկման չեղարկման մասին հարցի օպերատիվ լուծումը՝ ընդգծելով, որ այժմ հանրապետական օրենսդրությունը համապատասխանեցվել է վերազգայինին:
Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձի հարցին՝ հաշվի առնելով սահմանի առկայությունը: Նա նշել է, որ այս խնդիրը մշտապես բարձրացնում են Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է հարցը, եւ հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը՝ այն լրացուցիչ ուշադրության կարժանանա:































