Ռուսաստանն ու Բելառուսը կողմ են Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության կառուցողական փոխգործակցությանը, այլ ոչ թե մրցակցությանը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ կարող ասել, որ մենք մեզ անպաշտպան ենք զգում նոր իրողությունների պայմաններում,- ասել է նա,- Բավականին արդյունավետ են եւ՛ Միության պետությունների եւ՛ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մեխանիզմները: Բայց ստեղծված ծավալուն մարտահրավերները հաղթահարելու համար դա բոլորովին բավարար չէ»:

«Մենք պետք է ստեղծենք համարժեք պատասխաններ տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում,- շեշտել է Մակեյը,- Դրա համար էլ մենք մեր ռուս գործընկերների հետ կողմ ենք ԵՄ –ի ու ԵՏՄ-ի կառուցողական փոխգործակցությանը: Այլ ոչ թե մրցակցությանը»: