Իտալացի մեղվապահ Մարիո Բերտին պարգեւատրում է առաջարկել նրան, ով կօգնի իրեն վերադարձնել իր մոտից գողացված մոտավորապես 1.2 մլն մեղուներին, հայտնում է The Local–ը: Խոստացված դրամական պարգեւատրման չափը չեն հայտնում:
77-ամյա տղամարդը, որը ապրում է Կարավինո համայնքում, ոստիկանություն է դիմել ապրիլի 6-ին: Նրա խոսքով, կողոպուտը կատարվել էր նախօրեին գիշերը ու հիշեցնում էր «լավ ծրագրված հանցագործություն»: Ընդհանուր առմամբ Բերտիից գողացել էին 17 փեթակ, որոնցից յուրաքանչյուրում 70 հազար մեղու էր ապրում:
Մեղվապահը վստահեցնում է, որ վնասը կազմել է մոտ հինգ հազար եվրո: Նա նաեւ նշել է, որ նման խոշոր կողոպուտը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա իր բիզնեսի վրա:
Մեղվապահը խոստովանել է, որ իր մոտից առաջ էլ էին փեթակներ կորում, բայց ինքը երբեք ոստիկանություն չէր դիմել, քանի որ կողոպուտի չափը խոշոր չէր:



























