Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարում միայն հաղթանակ տարած հավաքականների թիվը 14-ից կրճատվեց մինչեւ 7:

4-րդ տուրում առաջատարների խմբում Հայաստանի հավաքականից բացի, հաղթանակ տարան նաեւ Ռուսաստանի առաջին երկու հավաքականները, Հունգարիան, Հոլանդիան, Վրաստանն ու Էստոնիան: Վիճակահանությամբ` Հայաստանի թիմին 5-րդ տուրում բաժին հասավ Ռուսաստանի երկրորդ հավաքականը, որի կազմում այսօր հնդիկների դեմ խաղացին Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Ալեքսեեւը, Նիկիտա Վիտյուգովը եւ Եվգենի Տոմաշեւսկին:

4-րդ տուր

Ռուսաստան-2 – Հնդկաստան` 3:1

Հունգարիա – Չինաստան` 2,5:1,5

Հայաստան – Ռուսաստան-3` 2,5:1,5

Հոլանդիա – Իսպանիա` 3:1

Ռուսաստան-1 – ԱՄՆ` 3:1

Վրաստան – Նորվեգիա` 3,5:0,5

Էստոնիա – Վիետնամ` 0,5:3,5

4 տուրերից հետո

1.Ռուսաստան-2 8

2.Վրաստան  8

3.Վիետնամ  8

4.Ռուսաստան-1 8

5.Հունգարիա  8

6.Հոլանդիա  8

7.Հայաստան  8

5-րդ տուր

Հայաստան – Ռուսաստան-2

Վիետնամ – Վրաստան

Հունգարիա – Ռուսաստան-1

Լեհաստան – Հոլանդիա