Հայստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտգործնախարարը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արեւլյան ափի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Պերճ Սեդրակյանի, ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի եւ Նյու-Յորքի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի հետ:
Էդուարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին: Նախարարները շարունակել են Թեհրանում սեպտեմբերի 15-ին կայացած քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրարդարձել տարածաշրջանային խնդիրներին:
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ հետ:




























