Հայաստանի տնտեսական մրցակցության պետհանձնաժողովն ու Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ուսումնասիրում է շուկայում «Աէրոֆլոտ» ու «Սիբիր» ավիաընկերությունների աշխատանքը: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտնել է Տնտեսական մրցակցության հանձնաժողովի պետհանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը ԵՏՄ ու ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի նիստի շրջանակում:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նյութերը ռուս գործընկերներին կուղարկվեն առաջին երկու օրերի ընթացքում: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված Պետհանձնաժողովի մտահոգությունը՝ Շաբոյանը պատասխանել է «Մենք հաշվարկել ենք տոմսերի գնագոյացումը: Մեր նպատակն է ապահովել մրցակցություն շուկայում, որի շնորհիվ սպառողների համար շահավետ գներ կսահմանվեն»: