Նիկարագուայի իշխանությունները երաշտի կապակցությամբ արտակարգ միջոցառումներ են հայտարարել: Մասնավորապես երկրի բնակիչներին խորհուրդ են տվել հրաժարվել ավտոմեքենաներ լվանալուց, հայտնում է La Prensa պարբերականը:

Նիկարագուայում երաշտը պայմանավորված է տեղումների անբավարար քանակով: Տեղի փորձագետների տվյալներով, ջրի պակասը կփոխհատուցվի մայիսի երկրորդ կեսին, սակայն որոշ մասնագետներ էլ հավաստիացնում են, որ տարեցտարի անձրեւների քանակը նվազելու է գլոբալ տաքացման հետեւանքով: 2015-ին երաշտի պատճառով երկիրը 171 մլն դոլարի կորուստ է կրել: