Շատերին է հայտնի, որ Ճապոնիայում երկար են ապրում․ Դա կապված է նրա հետ, որ ճապոնացիները սիրում են ֆիզկուլտուրա եւ ուտում տարբեր ծովամթերքներ, մասնավորապես, սուշի։
Աշխարհում հայտնի դիետոլոգները բոլորին խորհուրդ են տալիս սուշի ուտել։ Դա առողջ սննդի չափանիշ է։ Ավելորդ քաշ ունեցողների համար սուշիի դիետան առավել հարմար է, քանի որ այն թույլ է տալիս օրգանիզմը հագեցնել բոլոր կենսականորեն կարեւոր միկրոտարրերով, հաղորդում է Planet Today-ը։
Սուշիում գլխավորը ծովային մթերքներն են։ Ճապոնացիները նախընտրում են հում մթերքներ ուտել։ Նրանք դրանք անալի են ուտում, չեն տապակում, չեն եփում, որի արդյունքում այդ մթերքներում անփոփոխ կերպով պահպանվում են օգտակար միկրոտարրերը։
Սուշիի մեջ ավելացվող բրինձը կենսական էներգիա է, ինչպես նաեւ այլ օգտակար միկրոտարրերը։ Բացի այդ, սուշիում շատ են սպիտակուցներն ու հեշտամարս ճարպերը։ Շատ հաճախ սուշիում ավելացնում են կաղամարներ ու մանր ծովախեցգետիններ, որի շնորհիվ տղամարդկանց մոտ մեծանում է պոտենցիան, իսկ կանանց մոտ բարելավվում է եղունգների ու մազերի որակը։





























