ԱՄՆ Օքլահոմայի նահանգապետ Մերի Ֆելինը վետո է դրել օրենքի վրա, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում աբորտների վրա, հաղորդում է The Hill-ը:
Ֆելինի կարծիքով, նման օրենքը սահմանադրական չէ: Ավելի վաղ Օքլահոմայի Սենատը օրինագիծ էր ընդունել, որի համաձայն, ցանկացած բժիշկ կարող է մեղադրվել ծանր հանցագործության մեջ՝ աբորտ իրականացնելու համար:
Առաջարկվում էր քրեականացնել աբորտները ցանկացած դեպքում, բացառությամբ մոր կյանքին վտանգ սպառնալու դեպքի: Նահանգի օրենսդրությունը թույլ չէր տալիս ուղղակի արգելել աբորտները, քանի որ դրանք դույլատրված են 1973 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ:




























