Okeanos Explorer նավը շարունակում է հետազոտել Մարիանյան իջվածքի հատակը: Ըստ zooplandia.ru-ի, արշավախումբն աշխատանքը սկսել է 2016 թվականի ապրիլի վերջին եւ կշարունակի մինչեւ հուլիս:
Նախագիծն ինքնատիպ է նաեւ այն առումով, որ հնարավոր է համացանցի միջոցով ուղիղ եթերի ռեժիմով արշավախմբի աշխատանքներին հետեւել Youtube-ի միանգամից երեք ալիքներով. հեռարձակումն ապահովում է Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ամերիկյան ընկերակցությունը (NOAA):
Մարիանյան իջվածքը ռեկորդային՝ 11 կմ խորություն ունի: Օվկիանոսի այս հատված արեւի ճառգայթները թափանցել չեն կարողանում: Բացի այդ, այստեղ շատ քիչ թթվածին կա եւ շատ բարձր ճնշում: Չնայած այս ամենին, գիտնականներն այստեղ կենդանի էակներ են հայտնաբերել. այս խորության վրա ութոտնուկներ, սարսափելի եւ ոչ այնքան սարսափելի ձկներ ու տարբեր անհասկանալի էակներ են բնակվում:
Գիտնականների խոսքով, Մարիանյան իջվածքի կենսաբազբազանությունն ուսումնասիրելու համար երկար տարիներ են անհրաժեշտ: Ցավոք, կադրերը ցույց են տալիս, որ աշխարհի ամենախորը հատակ է հասել նաեւ ժամանակակից աղբը:




























