Ուկրաինայի նախագահը Պյոտր Պորոշենկոն կինոռեժիսոր Ռոման Բալայանին «Ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան է շնորհել: Այս մասին հաղորդում է ուկրաինական նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Պորոշենկոն պետական պարգեւներ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել Սահմանադրության օրվա առիթով:

Հունիսի 28-ին Ուկրաինայում նշում են Սահմանադրության օրը: Այս տարի ուկրաինական Սահմանադրությունը 20 տարեկան դարձավ: