Մոսկվայի ուրբանիստական ֆորումի շրջանակում, որն ընթանում է Մանեժում, Նյու Յորքի քաղաքային պլանավորման դեպարտամենտի տնօրեն Պուրինամա Կապուրը հայտնել է, որ իր քաղաքը հազիվ է հասնում չինական մեգապոլիսների մասշտաբներին, նկատի ունենալով նախ եւ առաջ Պեկինը եւ Շանհայը, հայտնում է Lenta-ն:

«ԱՄՆ-ին օտար է հսկայական մեգապոլիսների հայեցակարգը: Նյու Յորքը երբեք չի միաձուլվի հարեւան քաղաքների հետ: Մենք հեռու ենք 80 մլն բնակչությամբ չինական  ագլոմերացիաներից: Հենց Նյու Յորքում մոտավորապես 8,5 մլն մարդ է ապրում եւ եւս  10 մլն` նրա շրջակայքում»:

Միաժամանակ Կապուրը հավելել է, որ ԱՄՆ-ի խոշոր քաղաքները միշտ կախված են եղել շրջաններից եւ սերտորեն համագործակցել են նրանց հետ: «Մեր դեպարտամենտում մենք քաղաքային պլանավորման խումբ ենք ստեղծել տեղեկությունների փոխանակման եւ քաղաքների միջեւ երկխոսության կառուցման համար, որպեսզի հասկանանք, թե ինչ նախագծերի վրա է հնարավոր համատեղ աշխատել», —ընդգծել է պաշտոնյան: 

Ուրբանիստական ֆորումն ընթանում է Մոսկվայում` հունիսի 30-ից հուլիսի 3-ը: Միջոցառմանը հանդես է գալիս մոտ 120 մասնագետ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից: Ֆորումի թեման է`  «Արագ աճող մեգապոլիսները: Դինամիկ զարգացման տեխնոլոգիա»: