Քուվեյթի 28-ամյա քաղաքացին ցանկացել է ապացուցել իր նախկին կնոջը, որ կգտնվի մի կին, որը կհամաձայնի ամուսնանալ իր հետ, հայտնում է Informing–ը
Ավելին, նա գտել է ոչ թե մեկ, այլ միանգամից չորս նման աղջիկների: Երիտասարդը այդպես է վարվել այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի ամսվա համատեղ կյանքից հետո նրան լքել է կինը՝ ասելով, որ նա երբեք չի կարողանա որեւէ մեկի հետ ամուսնանալ:
Որոշելով վրեժխնդիր լինել իր նախկին կնոջը՝ տղամարդը միանգամից չորս գեղեցկուհիների հետ է ամուսնացել, ինչը շարիաթի օրենքներով թույլատրվում է, ու փառահեղ հարսանիք է կազմակերպել:
Աղմկոտ հանդիսությունը բուռն քննարկումներ է առաջացրել: Եվ դա զարմանալի չէ, փեսացուն ստիպված էր ավելի քան 135 հազար դոլար վճարել հարսանցուների ընտանիքներին եւ ավելի քան 27 հազար դոլար էլ ՝ մեղրամիսը կազմակերպելու համար:




























