Հարավային Դանիայի համալսարանի աշխատակիցները վերծանել են գիշատիչ կետերի (կաշալոտների) արձակած ձայները ու պարզել, որ այդ ծովային կաթնասունները բավականին աշխույժ զրույցներ են վարում, իրար փոխանցելով կարեւոր տեղեկություններ: Դա մի քիչ փոխում է մինչ այդ ընդունված տեսակետը, ըստ որի կաշալոտների յուրաքանչյուր խումբ ակուստիկ տեսակետից իրենից մեկ ամբողջություն է ներկայացնում ու շփվում է միայն այլ խմբերի հետ, հայտնում է Planet- today–ը:
Գիտնականները բարձրախոսներ են միացրել յոթ կաշալոտների, որոնք բնակվում են օվկիանոսի՝ Ազորյան կղզիներին սահմանակից մասում: Վերլուծելով ձայնագրությունը՝ հետազոտողները հաշվարկել են երկուսուկես տասնյակ ձայնային տատանում, որոնցից յուրաքանչյորը ունիկալ հաղորդագրություն է,որը կետերն իրենց ցեղակիցներին են փոխանցում:
Ընդ որում, որոշ կոմբինացիաներ կաշալոտների կողմից առավել շատ են գործածվում: Օրինակ ազդանշաններից մեկը գրանցվել է 288 անգամ: Եւս մեկը՝ 183 անգամ: Ընդամենը ձայնագրվել է ութ հարյուր հաղորդագրություն, որոնք հինգ կետեր են արձակել: Եւս երկու կետեր չգիտես ինչու լռում էին:
Ազդանշանները, գիտնականների խոսքով, կարող են նշանակել լողալու խորության փոփոխություն, իրար մոտ մնալու կոչեր, բեղմնավորմանը պատրաստ լինելու ազդանշան եւ շատ այլ բաներ:




























