Քալիֆորնիայի ինստիտուտի գիտաշխատողները վստահեցնում են, որ իրենք ապացույցներ ունեն, որ մարդը վեցերորդ զգայարան ունի:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ գիտնականներին հաջողվել էր ապացուցել, որ թռչունները, շները, միջատներն ու անտառային մկները զգում են Երկրի մագնիսային դաշտը: Կենդանիներն իրենց այդ ունակությունն օգտագործում են շրջակա միջավայրում կողմնորոշվելու համար, հայտնում է Informing-ը:
ՄԻնչ այդ գիտնականները բազմիցս փորձել են մարդու մոտ հայտնաբերել մագնիսական դաշտը զգալու ունակություն, բայց այդ փորձերն ապարդյուն են եղել: Փորձը հաջողվել է միայն գեոֆիզիկոս Ջո Կիրշվինքին:
Նրա հետազոտությանը 24 մարդ է մասնակցել: Եվ վերջերս գիտնականը 900 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել եւս մի շարք հետազոտություններ անցկացնելու համար:
Պետք է նշել, որ այս պահին կա երկու հիպոթեզ: Առաջինն այն է, որ Երկրի մագնիսական դաշտը առաջացնում է քվանտային ռեակցիաներ սպիտակուցներում, որոնք հայտնաբերվել են շների, թռչունների ու մարդկանց ցանցաթաղանթներում: Սակայն թե ինչպես են քվանտային ռեակցիաները կարողանում մագնիսական դաշտի մասին տվյալները հասցնել ուղեղին, դեռ հասկանալի չէ:
Ըստ երկրորդ հիպոթեզի, որոշակի կենդանի օրգանիզմներում կան հատուկ ռեցեպտորային բջիջներ, որոնք իրենց մեջ կրում են մագնետիտ միներալի փոքր մասնիկներ, որոնց հատկանիշներից է Երկրի մագնիսական դաշտով կողմնորոշվելու ունակությունը:
Իր հետազոտության ժամանակ Ջո Կիրշվիքը ապացուցել է, որ երբ մագնիսական դաշտը ժամացույցի սլաքին հակառակ է պտտվում, մարդկանց մոտ հայտնվում է ալֆա ալիքների ճնշում:




























