Գոնկեր անունով մեծ շունը, որը 180 կմ է անցել, գրքի հերոս է դարձել, հայտնում է Daily Mail-ը:
Ամերիկացի Ֆիլդինգ Մարշալը 1991 թվականին սրտի վիրահատության հետեւանքով փոքրիկ աղջկա մահից հետո շուն է գնել` խառնածին ոսկեգույն ռետրիվեր: Շուտով ԱՄՆ-ի բնակչին լքել է ընկերուհին, որը հավաքել է իրերն ու առանց հրաժեշտ տալու հեռացել:
Գոնկերն էնդոկրին հազվագյուտ հիվանդություն ուներ` Ադիիսոնի հիվանդություն, նրան ամենամսյա ներարկումներ էին անհրաժեշտ:
1998-ին Ապալաչյան արահետով զբոսանքի ընթացքում վեց տարեկան շունը կորել էր: Մարշալն ու իր մտերիմները սկսել էին փնտրել նրան, որ գտնեին ավելի շուտ, քան իրեն վատ կզգար: Վերջին ներարկման ժամանակից ի վեր 10 օր էր անցել, այդ պատճառով անհրաժեշտ էր ռետրիվերին գտնել առավելագույնը 23 օրվա ընթացքում:
Կորած շան մասին պատմությունը գրավել էր սկզբում տեղական թերթի, իսկ հետո Associated Press գործակալության ուշադրությունը: 15 օր անց Մարշալլի ընտանիքին զանգել էին ոստիկանությունից. Գոնկերին գտել էին կորելու վայրից 180 կմ հեռավորության վրա: Իր ուղեւորության ընթացքում շունը գիրացել էր: Նա եւս հինգ տարի էր ապրել եւ մահացել էր 11 տարեկանում:
Շան տիրոջ ազգական Պոլս Տուտոնգին Գոնկերի որոնումներին գիրք է նվիրել` Dog Gone, որը հրապարակվել է 2016-ի հունիսին:





























