Չինացի հնագետները գանգի հատված են հայտնաբերել, որը հավանաբար պատկանել է Բուդդային (Սիդհարթհա Գաուտամային): Ոսկորը թաքցված էր ոսկե զարդատուփում, իսկ դա` արծաթե զարդատուփի մեջ: Դրանք պահվում էին հավանգի փոքրացված պատճենի մեջ, հայտնում է   Live Science-ը:

Հետազոտողները մոտ հազար տարեկան հավանգն ուսումնասիրել են Նանկինում (Չինաստանի արեւելք) գտնվող բուդդայական տաճարի դամբարանում: Միաժամանակ 117 սմ բարձրությամբ եւ 45 սմ լայնությամբ արտեֆակտը պահվել է երկաթե արկղում, իսկ դա` քարե սնդուկում: Գանգի ոսկրից բացի, ոսկե զարդատուփը պարունակել է երեք բյուրեղյա անոթ եւ արծաթ արկղ բուդդայական այլ սրբերի մասունքներով:  

Հավանգի մոդելը պատրաստված է արծաթից, ոսկուց եւ սանդալենու փայտից, զարդարված է թանկարժեք քարերով: Փորագրված հիերոգլիֆներից դատելով` այն ստեղծվել է Սուն արքայատոհմի (իշխել է 997-1022 թվերին) Չժեն-ցզունե կայսեր օրոք: Գրություններում հիշատակվում են նաեւ նվիրատուները, որոնք իրենց ներդրումն են ունեցել արտեֆակտի ստեղծման գործում:   

Քարե սնդուկում գիտնականները պատմություն են հայտնաբերել Չինաստանում Բուդդայի գագաթոսկրի ի հայտ գալու մասին: Դրանում հաղորդվել է, որ երբ Սիդհարթհան նիրվանայի մեջ է մտել, նրա մարմինն այրել են Հիրաննավատի գետի մոտ գտնվող խարույկի վրա: Հնդկաստանի այդ ժամանակվա տիրակալ Աշոկան որոշել է պահպանել մնացորդները եւ դրանք 84 մասի է բաժանել, որոնցից 19-ը մնացել է Չինաստանում:   

Գագաթոսկրը պահվել է տաճարներից մեկում, որն ավերվել է 1400 տարի անց` պատերազմի ընթացքում: Չժեն-ցզունը նախաձեռնել է դրա վերականգնումը: Բուդդայական կուսակրոնները հողից հանել են ոսկորն ու այլ սրբերի մասունքները եւ վերաթաղել են  1011-ի հուլիսի 21-ին` հանդիսավոր արարողության ընթացքում: Բուդդայի մասունքների իսկության մասին չինական աղբյուրները չեն հաղորդում:   

2015-ին նիդերլանդացի գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում մումիա էին հայտնաբերել   XI-XII դարերի բուդդայական արձանի ներսում: Բուդդայագետ Էրիկ Բրեյնի (Erik Bruijn) կարծիքով, դրանք պատկանել են վարպետ Լյուցյուանին, որը չան-բուդդայականության հայտնի ներկայացուցիչ է: