Արգենտինայում սատկել է «աշխարհի ամենատխուր սպիտակ արջը»՝ Արթուրոն, հայտնում է The Telegraph–ը: Գիշատիչը բնակվում էր Մենդոս քաղաքի կենդանաբանական այգում: Նա վերջին սպիտակ արջն էր, որին Արգենտինայում պահում էին անազատության մեջ:
Արտուրոն ծնվել է ԱՄՆ-ում: Ութ տարեկանում նա տեղափոխվել է Արգենտինա: Իր կեղծանունը գիշատիչը ստացել է մեկ այլ սպիտակ արջի սատկելուց հետո:
Աշխարհը Արտուրոյի մասին իմացել է 2014-ին: Այն ժամանակ հայտնել էին, որ արգենտինական կենդանաբանական այգին հրաժարվել է Կանադային փոխանցել դեպրեսիայի մեջ ընկած սպիտակ արջին: Արտուրոյի աջակցությամբ խնդրագիրը հարյուր հազարավոր ստորագրություն էր հավաքել, բայց անասնաբույժները հայտարարել էին, որ արջը չափից ծեր է տեղափոխման համար:
Թերթը նշում է, որ հունիսին այն կենդանաբանական այգին, որտեղ ապրում էր Արտուրոն, փակվել է: Դեկտեմբերից մայիս ժամանակահատվածում այնտեղ 64 կենդանի է սատկել: Հաստատել են, որ պատճառը «մանրէների բռնկումն» ու գերբնակեցումն է եղել: Քաղաքային իշխանությունները ծրագրում են կենդանաբանական այգին վերածել արգելոցի ու կենդանիներին ավելի հարմար վայր տեղափոխել:
Greenpeace -ում հույս են հայտնել, որ Արտուրոն Արգենտինայի կենդանաբանական այգում պահվող վերջին սպիտակ արջը կլինի:





























