«Իսլամական պետության» ահաբեկիչները խստացրել են 3000 կանաց եւ աղջիկների նկատմամաբ հսկողությունը, որոնց օգտագործում են սեռական ստրկության նպատակով։ Հնագույն բարբարոս այդ ավանդույթը գրոհայինների մոտ ուղեկցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով։ ԻՊ–ը կանանց վաճառում է սմարթֆոնների համար հավելվածների միջոցով։ Այստեղ կարելի է գտնել կանանց տվյալների բազան՝ լուսանկարներով, գներով եւ «տերերի» անուններով։ Telegram հավելվածում հայտնված գովազդում արաբերեն ասվում է. «Կույս։ Գեղեցիկ։ 12 տարեկան։ Գինը՝ 12 500 դոլար։ Վաճառքը՝ շուտով»,– գրում է AP–ը։

WhatsApp հավելվածի չաթում մեկ այլ գրոհային առաջարկում է վաճառքի հանել 2 փոքր դուստր ունեցող մի կնոջ եւ նրա համար 3 700 դոլար է ուզում։ Նման գրառումներն ավելի հաճախ հայտնվում են Telegram–ում, ավելի հազվադեպ՝ Facebook–ում եւ WhatsApp–ում։  Բոլոր հավելվածները պաշտպանում են օգտատերերի գաղտնիությունը։ Անձնական խոսակցություների գաղտնիությունը ընկերությունների համար առաջնային նշանակություն ունի, եւ նրանք պնդում են, որ չեն հսկում օգտատերերի խոսակցությունը։