Ճապոնիայում անսովոր շոգ եղանակի պատճառով 490 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածի կասկածանքով։ Նրանցից երեքը մահացել են, հայտնում է «Կիոդոն»։
NHK հեռուստաընկերության տվյալներով՝ Յամանասի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը հասել է 38.8 աստիճանի, իսկ Տոկիոյում գրանցվել է 37.7 աստիճան տաքություն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 27-ից հուլիսի 3-ը 2847 մարդ շտապ օգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել։ Դա 3 անգամ ավելի շատ է, քան մեկ շաբաթ առաջ։ Նրանցից 6-ը մահացել են։



























