Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, իրենց տանը կացնահարված 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ստացել են բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ: NEWS.am-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն ծանր է:

Թագուհի Մանսուրյանը միացված է  արհեստական շնչառության ապարատին, հայրը ինքնուրույն է շնչում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  հուլիսի 8-ի գիշերը Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. նախկին փեսան կասկածվում է կացնահարելով զոքանչին՝ Կարինե Մանուսուրյանին,  սպանելու եւ նախկին կնոջն՝ ու աներոջը կացնով մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու մեջ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին՝ Սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասով՝Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դեպքի հանգամանքները պարզվում են: