Ադրբեջանական զինուժն այսօր՝ հուլիսի 8-ին,  հրաձգային զենքերից կրակ է բացել  Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, որի հետեւանքով մոտ կես ժամ տվյալ ճանապարահատվածում երթեւեկությունը դադարեցվել է: Այս մասին  NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը:

«Մոտ կես ժամ դադարներով կրակեցին, հրաձգության պահին երթևեկությունը դադարեցվել էր, այժմ ամեն ինչ նորմալ է, տուժողներ չկան, երթեւեկությունը վերականգնվել»,- ասաց գյուղապետը: