Երեւանում հուլիսի 11-ին ժամը 02:00-ի դրությամբ շարունակվում են Ֆինանսների նախարարության շենքի տանիքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Այս պահին աշխատում է 5 մարտական հաշվարկ:
Հրդեհը բռնկվել է հուլիսի 10-ին ժամը 21:00-ի սահմաններում եւ մեկուսացվել հուլիսի 11-ին, ժամը 00:26-ին: Տեղում աշխատել են 13 մարտական հաշվարկ, ավելի քան 50 փրկարարներ, որոնց աշխատանքները վերահսկել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Բարեբախտաբար, վնասվել է միայն շենքի տանիքը`1000-1500 քմ մակերեսով, հրդեհի պահին տանիքի ստորին հարկերում աշխատողներ չեն եղել:
Թե որն է եղել հրդեհի պատճառը, դեռեւս հայտնի չէ.
NEWS.am-ը ներկայացնում է լուսանկարներ դեպքի վայրից:






































