Սոչի քաղաքում լողափերի աշխատանքի գրաֆիկ են սահմանել   8.00-ից 20.00-ը, ասված է տեղի վարչակազմի կայքում:

«Այժմ յուրաքանչյուր լողափին կցված աշխատակիցների պարտականությունների մեջ նոր կետ կմտնի` հետեւել առափնյա գոտում մարդկանց գտնվելուն… Այն լողափերին, որտեղ ցանկապատեր կան, գիշերն անհրաժեշտ է ուղղակի փակել դռնակը: Բաց լողափերին մարդկանց հետ կաշխատեն աշխատակիցները, որոնք պետք է հանգստացողներին հիշեցնեն, որ այդտեղ գտնվելն արգելված է», — ասված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ վարչակազմի որոշումը, որը լողափերի աշխատանքային ժամանակ է սահմանում 8.00-ից 20.00-ը, գործում է 2010 թվականից, բայց այժմ դրա իրականացման համար պատասխանատու կլինեն ոչ միայն իշխանությունները, այլեւ լողափերի սեփականատերերը: Հաղորդվում է, որ այն սեփականատերերի հետ, որոնք չեն հետեւում տվյալ հանձնարարականին, պայմանագիրը կարող է լուծարվել, հայտնում է   Gazeta-ն: