Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Լուսավան» ռեստորանային համալիրի տարածքում հուլիսի 10–ին տղամարդու դի է հայտնաբերվել։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ ռեստորանի աշխատակիցները այդ օրն առավոտյան բակում միջին տարիքի տղամարդու դիակ են նկատել եւ ահազանգել պատկան մարմիններին։
Ավելի ուշ պարզվել է տղամարդու ինքանությունը։ Նա Չարենցավանի 8–րդ թաղամասի բնակիչն է եղել՝ 58 տարեկան։ Տղամարդու մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կատարվում է քննություն։





























