Այսօր՝ հուլիսի 12-ին, Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ոչ թե մինչեւ ժամը 20.00-ն, այլ մինչեւ 17.00-ն, որից հետո անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: 

Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, այս մասին իրենք տեղեկացել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:

Նշենք, որ վերջին օրերին Լարսի ճանապարհը բացվում էր առավոտյան ժամը 05.30-ից մինչեւ 20.00-ն: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնեցին, որ դեռեւս տեղեկություն չկա Վերին Լարսը 24-ժամյա ռեժիմով բացելու մասին:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
-    միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
-    երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
-    ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: 

Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով այն փակ է եղել մինչեւ հուլիսի 6-ը, որից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան փակվում: