Բաքվում սկսվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում է ԱՊԱ-ն: 

Տեղեկության համաձայն, հանդիպմանը քննարկման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է: Բացի այդ, քննարկվում է երկու երկրի միջեւ համագործակցությունը:  

Նշենք, որ երեկ Սերգեյ Լավրովը Ադրբեջան է եկել աշխատանքային այցով: Ժամանումից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: