«Թաթարստանի Հանրապետության վակֆ» հիմնադրամի ղեկավար Ռուստամ Խաբիբուլինը հայտնել է, որ Կազանում «հալալ» կլինիկաներ եւ առողջարաններ կբացվեն, որոնք կաշխատեն շարիաթի պահանջներին համապատասխան: Այդ մասին ասված է Թաթարստանի մահմեդականների հոգեւոր վարչության (ՄՀՎ) կայքում:  

«Այժմ կլինիկայի շենքի շինարարության տարածքի նախապատրաստում, շինանյութի մատակարարում է իրականացվում: Ինքը` կենտրոնը սարքավորված կլինի ամենաժամանակակից սարքավորումներով եւ տեխնիկայով», — ճշտել է Խաբիբուլինը: 

Նախնական գնահատականի համաձայն, նախագծի արժեքը  6,7 մլն դոլար կկազմի:

Շարիաթը այն պատվիրանների ցուցակն է, որոնք պետք է կատարեն մահմեդականները: Դրանք կարգավորում են կյանքի գործնականում բոլոր ոլորտները:  «Հալալ» ասելով նկատի ունեն այն ամենը, ինչը թույլատրված է իսլամի հետեւորդներին: