«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը (առավել հայտնի «Դերժավայի Արկադի» անունով) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 106 միլիոն 200 հազար դրամով հողամաս է գնել, իսկ 6 միլիոն դրամով՝ Toyota Land Cruiser Prado 2.7 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա հանձնել է 732.2 միլիոն դրամ եւ 644.9 միլիոն դրամ փոխառություններ, որոնք հարկային տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1.6 միլիարդ եւ 605 միլիոն դրամ:
Արկադի Համբարձումյանը նախորդ տարի հայտարարագրել է 5 միլիոն 236 հազար դրամ: Պատգամավորը 2015 թվականին եկամուտ է ստացել աշխատավարձից եւ նվիրատվությունից: Նրա աշխատավարձը կազմել է 6.7 միլիոն դրամ, իսկ նվեր է ստացել 1 միլիարդ 250 միլիոն դրամ:
Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի հասարակական նշանակության 1 շինություն, 1 առանձնատուն, երեք հողամաս, 1 Porshche Cayenne Turbo 4.5 եւ 1 Daewoo Damas Van տեսակի ավտոմեքենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























