Վրաստանում միասեռ ամուսնություններն արգելող հանրաքվեի անկացման թեման կրկին կներառվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկվելիք հարցերի մեջ: Այս մասին հայտնել է քվեարկության անցկացման նախաձեռնողներից Սանդրո Բրեգաձեն,  հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Ըստ նրա, նախաձեռնող խումբը հավաքել է 200 000 ստորագրություն հետեւյալ հարցով՝ «Համաձայն եք արդյոք, որ ամուսնությունը միություն է տղամարդու եւ կնոջ միջեւ՝ ընտանիք ստեղծելու համար»:

«Մենք հավաքվել ենք ավելի քան 200 000 ստորագրություն, եւ այժմ կատարվում է դրանց հավաստագրման գործընթացը: Բոլոր ստորագրությունները պետք է հավաստվեն նոտարով եւ գամգեոբայում (թաղապետարաններ): Այս շաբաթվա վերջում այդ ստորագրությունները կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մենք հուսով ենք, որ ԿԸՀ-ն մոտ ապագայում կվերստուգի այս ամենը, եւ այս հարցը կփոխանցվի Վրաստանի նախագահին», - ասել է Սանդրո Բրեգաձեն:

Նա վստահ է, որ այդ ժամանակ նրանք կունենան արդեն ավելի քան կես միլիոն ստորագրություն՝ հանրաքվե անցկացնելուպահանջով: «Եթե նախագահը դեմ գնա Վրաստանի բնակչությանը եւ Վրաստանին ատող ուժերի  կողմն անցնի, մենք ստիպված կլինենք պահանջել նրա հրաժարականը»,- ասել է Բրեգաձեն: Նախաձեռնող խումբն արդեն փորձել է Վրաստանում միասեռ ամուսնությունների արգելման հարցը ներառել ԿԸՀ: Մայիսին հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել հարցը դրա ձեւակերպման՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով: